Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ուժայիններից երկուսին գլխատված են գտել

1216
Հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ., 13:30
Ուժայիններից երկուսին գլխատված են գտել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ալմաթիում ուժայինների և ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհվել է 13 ոստիկան, ևս 353-ը վիրավոր է: РИА Новости-ի հաղորդմամբ,
իրավապահներից երկուսին գլխատված են հայտնաբերել։ «Սա վկայում է այն մասին, որ անկարգություններ իրականացնողների շարքերում ահաբեկչական խմբավորումներ են գործում»,- ասել են իրավապահ կառույցից: