Արոնյանը վերջին տուրում պարտվեց և դուրս մնաց տիտղոսի համար պայքարից
![]() Վարշավայում ավարտին մոտեցող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության վերջին տուրում Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սևերով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջային և դուրս մնաց տիտղոսի համար պայքարից։ Արոնյանը 14 միավորով 5-րդ տեղում է։ Ֆիրուջան, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը վաստակել են 15-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշով թայ-բրեյքի մասնակցելու իրավունք կստանա նրանցից երկուսը։ ՖԻԴԵ-ն առայժմ չի հրապարակել հաշվարկի արդյունքը։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մ․ Մարտիրոսյանը։ Նա 13,5 միավորով բաժանեց 8-18-րդ տեղերը։ Նշենք, որ Լեհաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Պետրոսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
