Երևանի քաղաքապետարանը գործարկել է զբոսաշրջային նոր եռալեզու հարթակ
![]() Երևանի քաղաքապետարանը գործարկել է զբոսաշրջային նոր եռալեզու հարթակ՝ visityerevan.am: Ո՞ւր գնալ, ի՞նչ տեսնել. ամենակարևոր այս հարցերի պատասխանի համար մի ամբողջ թիմ գրեթե 1 տարի աշխատել է նախագծի շուրջ: «Մենք պարբերաբար հրատարակում էինք զբոսաշրջիկների համար տպագրական տարբեր նյութեր՝ քարտեզներ և ուղեցույցներ: Սակայն հասկանում ենք, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը մեծ կարևորություն ունի քաղաքային կառավարման համակարգում: Ուստի ստեղծեցինք հենց այս հարթակը: Աշխատանքների ընթացքում ուսումնասիրեցինք նաև զբոսաշրջիկների նախապատվություններն ու ցանկությունները: Ստեղծեցինք նաև ինքնատիպ տարբերանշան», - նշում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը: Այստեղ զբոսաշրջիկները հայերեն, անգլերեն ու ռուսերեն տարբերակով կգտնեն տեղեկություններ՝ քաղաքի պատմության, տեսարժան ու ժամանցի վայրերի, խոհանոցի ու խմիչքների մասին, և օգտակար այլ տեղեկություններ ու քարտեզներ: Կայքի 6 բաժին իր առանձին ենթաբաժիններով հագեցած, պատկերավոր ու հնարավորին մանրամասն զբոսաշրջիկին ծանոթացնում է Երևան այցելության բոլոր մանրամասներին: Զբոսնել քաղաքում, այցելել թանգարաններ, թատրոններ ու չկորչել քաղաքում՝ զբոսաշրջիկին կօգնի VisitYerevan-ի բջջային հավելվածը: Սա քաղաքապետարանի թողարկած առաջին բջջային հավելվածն է: Այն աշխատում է Android և iOS համակարգերով: VisitYerevan-ը կարևոր հարթակ է, որը կօգնի զարգացնել հատկապես անհատական տուրիզմը դեպի Երևան: Սա ավելին է, քան կայքը. վիրտուալ ընկեր, ով կհուշի, թե ինչպես կազմակերպել օրն ու ինչով զբաղվել Երևանում՝ առաջարկելով տուրեր, գնումներ ու հետաքրքիր միջոցառումներ: Հարթակն ամեն օր թարմացվում ու համալրվում է նոր տեղեկատվությամբ, լուսանկարներով: Առաջիկայում մասնավորի հետ համագործակցությամբ կայքը ևս նորություն կունենա: VisitYerevan-ը հետագայում կգործարկվի նաև մի շարք այլ լեզուներով: Մասնագետները վստահ են՝ հարթակը կնպաստի զբոսաշրջության զարցամանն ու կընդլայնի զբոսաշրջիկների աշխարհագրությունը: |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
