Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատար Կարլսենին զիջում է միայն մեկ միավորով
![]() Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնությունում ավարտվել է մրցումային երկրորդ օրը: Կայացած 9 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 6,5 միավորով կիսում է 5-13-րդ տեղերը: Ընդհանուր առմամբ, Հովհաննիսյանը տարել է 5 հաղթանակ, խաղացել է 3 ոչ-ոքի և կրել 1 պարտություն: ԿԳՄՍՆ-ն նշում է, որ առաջնության 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով մրցել է ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակ տարել։ Այս պահի դրությամբ առաջնության միանձնյա առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 7,5 միավորով։ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը վաստակել է 6 միավոր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Սերգեյ Մովսեսյանն ունի 5,5, Շանթ Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 5-ական, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը՝ 4,5-ական, Հայկ Մ. Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը՝ 4-ական, Հովհաննես Գաբուզյանը՝ 3 միավոր։ Կանանց պայքարում էլ Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը վաստակել է 5,5, Սուսաննա Գաբոյանը՝ 1,5 միավոր: Առաջատարը 7,5 միավորով Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոստենյուկն է: Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կանցկացվի արագ շախմատի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը։ Դեկտեմբերի 29-30-ին էլ կանցկացվի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
