Ռոբերտ Հովհաննիսյանը կպայքարի չեմպիոնի կոչման համար
![]() Վարշավայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում այսօր կայացան 6-9-րդ տուրերը: Հայաստանի շախմատիստներից ամենահաջողը հանդես եկավ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 4 պարտիայից երեքում հաղթանակ տարավ, այդ թվում նաև ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ: Նա վաստակել է 6,5 միավոր և այժմ բաժանում է 5-13-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձյա գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառսլենը՝ 7,5 միավոր: Մեր մյուս շախմատիստներն անկայուն հանդես եկան մրցումային երկրորդ օրը և այժմ բավականին ետ են մնում միանձնյա առաջատարից: Մասնավորապես՝ 37-րդ տեղում գտնվող Սերգեյ Մովսեսյանը Մագնուս Կառլսենին արդեն զիջում է 2 միավորով: Վաղը կկայանան վերջին 4 տուրերը: Չեմպիոնի կոչման համար հիմնականում կպայքարենց հենց առաջին 13 հորիզոնականներում գտնվող շախմատիստները, այդ թվում՝ Ռոբերտ Հովհաննիսյանը: Նրա հերթական մրցակիցը կլինի վրացի Բադուր Ջոբավան: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
