Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղների մոտ, տղամարդու դի է հայտնաբերվել

1183
Երկուշաբթի, 06 դեկտեմբերի, 2021 թ., 13:48
Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղների մոտ, տղամարդու դի է հայտնաբերվել

Երևանում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 10:50 -ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկները ծառայություն կատարելու ընթացքում Հյուսիսային պողոտայում՝ «Դրագոն Գարդեն»-ի հարևանությամբ գտնվող աղբարկղների մոտ հայտնաբերել են տղամարդու դի. հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, իսկ նրա մոտ հայտնաբերվել է 73-ամյա Ռ. Գյուլումյան անվամբ անձնագիր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: