Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
![]() ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում նոյեմբերի 29-ին մեկնարկած հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը։ Պայքարի դուրս եկած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 4-ը մեդալների են արժանացել ձախ ձեռքով մրցումներում։ Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը հերթական անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ ՎՎՖՍՀՄ դասակարգումում (նստած՝ վերին վերջույթի ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարզիկներ)։ Ոսկե մեդալ է նվաճել նաև Նաիրա Մեսրոպյանը՝ +65 քաշային կարգում ՖՍՀՄ (ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարզիկներ) դասակարգումով։ Բրոնզե մեդալներին են արժանացել Մարինե Մկրտչյանը՝ կանգնած մինչև 24 տարեկան ՖՍՀՄ (ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարզիկներ) դասակարգումով, և Ալեքսանդր Մովսեսյանը՝ կանգնած 70 կգ ԼԽՄ (լսողական խանգարումով մարզիկներ) դասակարգումով։ Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքականը, որն աշխարհի առաջնությանը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, մրցավայր է մեկնել 8 մարզիկով։ Այսօր մեր մարզիկները կպայքարեն աջ ձեռքով։ Հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
