«Հայկական ֆուտբոլում իջևանյան կլանն է իշխում». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Հայկական ֆուտբոլում իջևանյան կլանն է իշխում. հայկական ֆուտբոլում, ինչպես և նախկինում, ֆեոդալական կարգեր են։ Նախկինում այդ կարգերը Նեմեց Ռուբո անունով հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանն էր սահմանել, հիմա Նիկոլ Փաշինյանի «զեմլյակ», աչաջրեցի Արմեն Մելիքբեկյանը։ Ֆուտբոլի կանանց հավաքականը Բելգիայի ընտրանուն պարտվել է 19։0 հաշվով, ֆուտբոլի կանանց Հայաստանի առաջնության չեմպիոն և առաջատար «Հայասա» թիմն անարդար մրցակցության դեմ բողոքելով՝ լքել է առաջնությունը։ Ձախողվել է Հայաստանի հավաքականը, եվրոպական գավաթներում ձախողվել են մեր ակումբները։ Վերջին տարիներին Հայաստանի մարզերի մի շարք թիմեր, անառողջ մրցակցության պայմաններում, անիմաստ են համարել մասնակցությունը ֆուտբոլի բարձրագույն խմբին։ Արմեն Մելիքբեկյանն իր տեղակալի՝ Արմեն Նիկողոսյանի հետ պետք է հրաժարական տված լինեին այս խայտառակությունների համար, սակայն չեն տալիս, նրանք մեծ փողեր են աշխատում։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո կգա նաև Արմեն Մելիքբեկյանի հերթը և կլինի մեծ աուդիտ, թե ինչի՞ վրա են մսխվել ֆեդերացիայի մեծ փողերը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
