Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը
2535
Երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ., 17:06
![]() Այսօր՝ նոյեմբերի 29-ին, կմեկնարկի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը: Այն կանցկացվի երկրորդ տարին անընդմեջ. տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Նոր մրցաշրջանին կմասնակցի 5 թիմ՝ Երևանից և Գյումրիից: Մասնակից թիմերն են՝ «Լես ֆոքսիս» (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան): Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով՝ 5 շրջանով: Այնուհետև 5 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: Բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնության հանդիպումները կանցկացվեն «ՏԵՑ արենա» մարզադահլիճում: VBET Հայաստանի կանանց առաջնության առաջին խաղում միմյանց հետ կմրցեն «Հատիսը» և «Երևան Բասկետը»: Հանդիպումը կմեկնարկի 18:30-ին։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
