Ծիլքար գյուղի մոտ բախվել են 8 ավտոմեքենաներ
1266
Ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ., 10:12
Նոյեմբերի 25-ին, ժամը 19:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծիլքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ճանապարհը երկկողմանի փակ է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծիլքար գյուղի վերջնամասում տեղի է ունեցել երկու ՃՏՊ, ինչի հետևանքով բախվել են 8 ավտոմեքենա․ ճանապարհը երկկողմանի փակ է։ Փրկարարներն Արագածի ոստիկանության և ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 80 տրանսպորտային միջոց․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։ |
«Էջմիածնում շները հարձակվել են կնոջ վրա»․ Օվսաննա Հովսեփյան
99Երեկ, 23:0636 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային (տեսանյութ)
121Երեկ, 18:36Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսության շենքը
187Երեկ, 16:48«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)
108Երեկ, 14:36Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)
96Երեկ, 13:54«Ուկրաինայի ԶՈւ-ն իրեն է վերագրել Տու-22Մ3-ի ոչնչացումը»․ Օլեշչուկ
206Երեկ, 12:00