Վերականգնվել են Հառիճից բերված կավանոթները
![]() Հառիճի վանական համալիրի (VII-XIII դդ) տարածքում տարիներ առաջ պեղված հնագիտական նյութի զգալի մասը գտնվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում։ Գտածոները Կազմակերպություն են տեղափոխել շուրջ 20 տարի առաջ՝ Շիրակի մարզի Հառիճ գյուղում գտնվող թանգարանի լուծարումից հետո (09․08․1990 թ․ Սովմինի որոշմամբ Հառիճավանքը Մայր աթոռ սուրբ Էջմիածնին հանձնելու կապակցությամբ Հառիճ գյուղի եկեղեցում պահվող առարկաները տեղափոխվել են)։ ՊՈԱԿ-ի ֆոնդային առարկաների վերականգնման հանձնաժողովի որոշմամբ՝ դրանցից մի քանիսը վերականգնելու առաջնային անհրաժեշտություն է առաջացել։ Մեծ ու փոքր կավանոթների բեկորները վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները մաքրել ու ամրակայել են, բացակա մասերն էլ՝ լրացրել գիպսով։ Նոր կյանք ստացած կավանոթները վերականգնման աշխատանքների ավարտին կվերադարձվեն ՊՈԱԿ-ի ֆոնդեր։ ![]() ![]() ![]() |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42



