Արման Անդրեասյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1790
Երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ., 16:30
![]() ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը նվաճել է չեմպիոնի կոչումը Թեհրանում ընթացող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում։ Ազատ ոճի 70 կգ քաշային ըմբիշների պայքարում Արման Անդրեասյանը հաղթել է բոլոր մրցակիցներին և արժանացել ոսկե մեդալի: Մարզիկ-զինծառայողներ Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ) նվաճել են աշխարհի փոխչեմպիոնի կոչումներ և արժանացել արծաթե մեդալների: Հարություն Մանուկյանը (61 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ) արժանացել են բրոնզե մեդալների: Հայաստանի պատվիրակության ազատ ոճայինները, ընդհանուր առմամբ, նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը (1-ին տեղ՝ Ռուսաստանի Դաշնություն, 2-րդ տեղ՝ Իրանի Իսլամական Հանրապետություն): |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
