Հայ զինծառայող-ըմբիշները Իրանում մեդալներ են նվաճել
![]() Նոյեմբերի 20-25-ը զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում են 22 երկրի մարզիկ զինծառայողներ։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարում են գրեթե բոլոր քաշային կարգերում։ Ըմբշամարտի առաջնության մեկնարկային օրը՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ բոլոր զինծառայող-ըմբիշները նվաճել են մեդալներ՝ 57 և 74 կգ քաշային կարգերում Մանվել Խնձրցյանը և Մենուա Յարիբեկյանը արժանացել են բրոնզե, իսկ 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը՝ արծաթե մեդալների:Նոյեմբերի 22-ին մրցապայքարի են դուրս եկել Հարություն Մանուկյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։ ![]() |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12

