Երվանդ Երկանյանի 70-ամյակը կնշանավորվի հոբելյանական համերգով
![]() Նոյեմբերի 26-ին, ժամը 19:00-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա կոմպոզիտոր, ջութակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանի 70-ամյակին նվիրված համերգ։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երգահանի հոբելյանին նվիրված երեկոյին ելույթ կունենան Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Տիգրան Հեքեքյան), «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), «ԱՐԱՐ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գոռ Մելքումյան)։ Համերգին կհնչեն Երվանդ Երկանյանի խմբերգային և գործիքային ստեղծագործությունները: Նշենք, որ Երվանդ Երկանյանը 1987-1994թթ. եղել է հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը․ այդ տարիներին մշակել է ավելի քան 150 հին հայկական շարականներ։ 1995 թվականից եղել է Բեյրութի «Գուսան» երգչախմբի ղեկավար, 1996 թվականից՝ «Հայաստան» նվագախմբի ղեկավար, 1999 թվականից՝ «Մադրիգալ» անսամբլի ղեկավար, 2000 թվականից՝ «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի տնօրեն։ Երվանդ Երկանյանի գործերը հնչել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հունգարիայում, Արգենտինայում, Լիբանանում և այլուր։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
