Շմոլ գազի արտահոսքից մեկ մարդ մահացել է, երեքը՝ հոսպիտալացվել
Նոյեմբերի 22-ին, ժամը 05:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում գազի հոտ է զգացվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բնակարաններից մեկի խոհանոցի գազի կաթսայից տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Խ-ն (ծնված 2009թ.) հոսպիտալացվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են Ա․ Խ-ի (ծնված 1969թ.) մահը: Փրկարարները Թ․ Խ-ին (ծնված 2003թ.) և Կ․ Հ-ին (ծնված 1970թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30