«Ասում է՝ աննախադեպ աճ. գրահրատարակչության բոլոր ծրագրերից գումարներ են կրճատել, փակել ամբողջական ծրագրեր». Հասմիկ Հակոբյան
![]() Բանաստեղծուհի Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳՄՍ նախախարը նշում է, որ ոլորտին նախատեսում են աննախադեպ աճ՝ 44 տոկոս: Անկեղծ ասած՝ չգիտեմ, որտեղ են ավելացրել, բայց գրականությանը, գրահրատարակչության բոլոր ծրագրերից գումարներ են կրճատել, փակել ամբողջական ծրագրեր, ինչը շատ տխուր ու հուսահատեցնող է: Պակասել է մամուլի, ստեղծագործողներին տրվող դրամշնորհների ֆինանսավորումը, արտերկրում մեր գրականության տպագրման համար տրամադրվող գրանտայի ծրագիրն է շատ նվազած: Անցած տարվանից հանել են կամ կասեցրել են հանարապետական ընթերցանության, գրականության, մշակույթի դրամշնորհայային ծրագրերը: Միակ միջոցառումը այս ոլորտում, որ արվել է, երևի Գրքի փառատոն է: Մի տեսակ՝ տպավորություն է, որ մշակույթի, մասնավորապես գրհրատարակչության ոլորտը անխնամ, անտեր վիճակում է հայտնվել. արդեն մեկ տարուց ավել է ծրագրերը համակարգող փոխնախարար չկա: Որոշել էի ավելի հանգամանալից անդրադառնալ այս հարցին, պարզապես նախարարի հայտարարությունը ստիպեց, որ գրեմ այսօր: Մյուս կողմից էլ՝ սահմանային ու պատերազմական վիճակները թույլ չեն տալիս, որ ի սրտե բողոքես մշակութային օր օրի անտեսվող քաղաքականությունից: Հույս էլ չունեմ, որ քննարկվող բյուջեի մեջ ֆինասական ավելացումներ են սպասվում: Առայժմ էսքանը, թե հավես արեցի, հետո ավելի հանգամանալից կգրեմ էս ոլորտի խնդիրների ու բացերի մասին»: Աղբյուրը` Հասմիկ Հակոբյան |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
