Հայաստանի հավաքականը կրկին խոշոր հաշվով պարտություն կրեց
![]() ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունեց Հյուսիսային Մակեդոնիային ու 0:5 հաշվով պարտություն կրեց: 22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեցին հյուրերը։ Հարձակվող Ստեֆան Աշկովսկու փոխանցումից հետո աչքի ընկավ դանիական «Օլբորգի» հարձակվող Ալեքսանդր Տրայկովսկին։ 37-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիայի առավելությունը կրկնապատկեց կիսապաշտպան Էնիս Բարդին։ 66-րդ րոպեին Էնիս Բարդիի դեմ սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Հովհաննես Համբարձումյանը։ Էնիս Բարդին հստակ հարվածով գրավեց Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը։ 79-րդ րոպեին հյուրերի չորրորդ գոլը խփեց Միլան Ռիստովսկին։ 89-րդ րոպեին պաշտպան Դավիթ Տերտերյանը սեփական տուգանային հրապարակում գցեց Ալիոսկիին և հիմնական ժամանակի վերջին րոպեին Բարդին ձևակերպեց հեթ-թրիք։ Մեր հավաքականն իր վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 14-ին՝ հյուրընկալելով Գերմանիային: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին կրկին 5:0 հաշվով Հայաստանը պարտվեց Գերմանիային: Այս մրցաշարում մեր հավաքականը խփել է 8 գոլ, ընդունել՝ կրկնակի ավելի՝ 16 գոլ՝ խմբում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Արդեն պարզ է, որ աշխարհի առաջնության ուղեգիր չի լինի: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
