«Էրդողանի միջամտությամբ է Մուրադովն ազատվել աշխատանքից». #YeniAkit
![]() Թուրքական ազգայնական Yeni Akit կայքը հոդված է հրապարակել՝ «Անտարբեր չի մնացել սկանդալների նկատմամբ. Էրդողանը միջամտեց, և ռուս հրամանատարները հեռացվեցին աշխատանքից» վերնագրով: Կայքի տեղեկություններով՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը «ազատվել» է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջամտության արդյունքում։ Վերջինս Մուրադովին մեղադրել է ադրբեջանցի զինվորների դեմ «հայ ավազակների» սադրանքների, զենք-զինամթերքի ապօրինի տեղափոխման, մարդկանց թրաֆիքինգի վրա աչք փակելու մեջ։ Նշվել է նաև, որ Մուրադովից հետո նշանակվել է գեներալ Միխայիլ Կոսոբոկովը, ով 20 օր պաշտոնավարելուց հետո պարտականությունները փոխանցել է գեներալ Գենադի Անաշկինին։ Հիշեցնենք, որ գեներալ Մուրադովը ի սկզբանե վեց ամիս ժամկետով ռոտացիոն կարգով նշանակվել էր ԼՂՀ ՊՆ հրամանատար, և, այնուամենայնիվ, նրա ծառայությունը ոչ միայն չէր ընդհատվել, ինչպես կարծում են թուրքական լրատվամիջոցները, այլ ընդհակառակը, երկարացվել էր, ինչը հանրությանը հասանելի փաստ է: |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
