Սաակաշվիլին կոչ է արել պայքարել հայկական սցենարով
![]() Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից կոչ է արել իր համախոհներին իշխանության ներկայացուցիչների պայքարել հայկական սցենարով: «Այս ընտրություններում մենք հաղթել ենք, բայց … Վրաստանի իշխանությունները խլեցին մեզնից այդ հաղթանակը: Ի՞նչ պետք է անել: Ստիպել վճարել այն գինը, որը պետք է վճարեն իշխանություններն ընտրությունների կեղծման համար: Այդպես արեցին հարևան Հայաստանում: Այնտեղ Փաշինյանը պայքարում էր չորս անգամ ավելի մեծ օլիգարխի դեմ, քան Իվանիշվիլին, բայց հայ ժողովուրդն, ի վերջո հաղթեց»,- ուղերձն ընթերցել է Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան: «Մենք ժամանակ չունենք, մենք պետք է գործենք ամենուր և զանգվածաբար: Իհարկե, զուգահեռաբար մենք պետք է բողոքարկենք ընտրությունների արդյունքների դեմ ընտրական հանձնաժողովներում և ԿԸՀ-ում: Այժմ մենք ունենք փողոցային ակցիաներ անցկացնելու և բռնությանը դիմակայելու լիարժեք լեգիտիմություն»,- ասել է Սաակաշվիլին: Նա ընդդիմադիր պատգամավորներին կոչ է արել դուրս գալ խորհրդարանից, քանի որ այդ մարմինը «կորցրել է պետության հարթակի գործառույթը»։ Փաստաբան Նիկա Գվարամիայի խոսքով՝ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները մտադիր են Սաակաշվիլիին տեղափոխել Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
