Երեխան ցրտահարվել և մահացել է, մինչ ծնողները քնած են եղել
![]() ՌԴ Խակասիայի Հանրապետությունում ծնողներն իրենց տան բակում գտել են յոթամյա դստեր՝ ցրտից սառած, անշնչացած մարմինը։ Life-ի աղբյուրի փոխանցմամբ, մահացած աղջիկը զարգացման լուրջ խանգարումներ է ունեցել։ Թե որքան ժամանակ է երեխան մնացել փողոցում, պարզ չէ։ Հայտնի է, որ աշակերտուհու դին հայտնաբերվել է հոկտեմբերի 28-ի առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Ծնողները հավաստիացրել են, որ տեսել են, թե ինչպես է երեխան հոկտեմբերի 27-ի երեկոյան պառկել մանկասենյակում։ Երեխան թեթև հագուստով է եղել՝ առանց գուլպաների։ Ի դեպ, այդ գիշեր օդի ջերմաստիճանը -7 աստիճանից ցածր է եղել։ Երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս պահին իրավապահները հակված են այն վարկածին, որ աշակերտուհին գիշերը դուրս է եկել այգի և ապակողմնորոշվելով՝ քնել է դրսում, իսկ հետո սառել և մահացել։ Աղբյուրը հավելում է, որ մայիսին աշակերտուհու մայրը նախազգուշացվել է ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Իսկ հոկտեմբերի սկզբին նույն հոդվածով կինը տուգանվել է, քանի որ խնամակալության մարմինները նրան նկատել են հարբած վիճակում։ Բացի հաշմանդամ աղջկանից, ծնողները մեծացնում են ևս երկու երեխա՝ 9 և 3 տարեկան։ |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
