Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«Յուրահատուկ խաչքար, որ պարունակում է առուծախի պայմանագրի մասին վկայություն և անեծք». Սևակ Արևշատյան

1586
Ուրբաթ, 29 հոկտեմբերի, 2021 թ., 03:06
«Յուրահատուկ խաչքար, որ պարունակում է առուծախի պայմանագրի մասին վկայություն և անեծք». Սևակ Արևշատյան

Խաչքարերի ուսումնասիրությամբ զբաղվող Սևակ Արևշատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակում ենք առանձնացնել անեծքապարունակ արձանագրությամբ խաչքարերը:
Պետևանի խաչքարը՝ Քանաքեռում: Հայտնի է նաև «Ամենափրկիչ» անունով:
Էս խաչքարը շատ յուրահատուկ է, քանի որ պարունակում է առուծախի պայմանագրի մասին վկայություն: Նաև գիտենք արձանագրողի անունը /վարպետն անհայտ է/:
Հետաքրքիր է նաև էն տեսակետից, որ պայմանը խախտողին սպառնում է ոչ միայն 318 հայրապետերի նզովքը, այլև նյութական պատիժ, տուգանք՝ 50 դահեկան:
Ի տարբերություն «Խաչին խութի» գործարքի, որտեղ վկաներն երկուսն էին, էստեղ որպես վկա հանդես են գալիս 20 հոգի»:

Պետևանի խաչքարը՝ Քանաքեռում
Պետևանի խաչքարը՝ Քանաքեռում
Աղբյուրը`   Սևակ Արևշատյան