«Ընկույզի կեղևին ենք պարտական մեր մատյանների՝ դարեր ի վեր չխամրող գրերի համար». Կարեն Մաթևոսյան
![]() Հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորին ծանոթ ընկույզ, պոպոք, կակալ, ճղոպուր և այլ անուններով հայտնի (զարմանալիորեն ամեն բարբառում իր անվանումն ունի) այս ծառն աճում է մեր երկրի բոլոր կողմերում։ Նրա պտղի սննդային և օգտակար հատկությունները հանրահայտ են։ Բայց այսօր պիտի դրա մի կարևոր մշակութային արժեքի մասին նշեմ։ Մատենադարանի վերականգնման բաժնում կատարված հետազոտությունները պարզել են, որ մեր միջնադարյան ձեռագրերի գրչության համար օգտագործված թանաքները հիմնականում պատրաստվել են ընկույզի կանաչ կեղևից։ Հետաքրքիր է, որ Հայկազյան բառարանում ընկույզի կեղևի մասին ասվում է. «Կեղևն դառն յոյժ, որ և լինի սեաւ ներկ»։ Այսպիսով, նաև ընկույզի կեղևին ենք պարտական մեր մատյանների՝ դարեր ի վեր չխամրող գրերի համար։ Աղբյուրը` Կարեն Մաթևոսյան |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42
