Յուրի Մեդյանիկի և Դմիտրի Յաբլոնսկու ելույթները՝ «Արմենիա» փառատոնի շրջանակում
![]() «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին եւ բանդոնեոնահար Յուրի Մեդյանիկը։ Դմիտրի Յաբլոնսկին նաեւ ղեկավարում էր երեկոն։ Ծրագրում հնչեցին Յոզեֆ Հայդնի Թավջութակի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ Դմիտրի Յաբլոնսկի), Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը եւ Ալեքսեյ Շորի Carpe Diem-ը՝ գրված բայանի և սիմֆոնիկ նվագախմբի համար (մենակատար՝ Յուրի Մեդյանիկ)։ Յուրի Մեդյանիկը նշում է, որ Երեւանում եղել է ավելի քան 20 տարի առաջ եւ ուրախ էր ստանալ «Արմենիա» փառատոնին մասնակցության հրավեր։ «20 տարի անց բոլորովին այլ քաղաք եմ տեսնում։ Հայաստանի եւ հայկական մշակույթի հետ ինձ շատ բան է կապում։ Ես ավարտել եմ Մոսկվայի պետական կոնսերվատորիան, ասպիրանտուրան պրոֆեսոր Արա Բաղդանյանի մոտ։ Իմ կյանքի ընթացքում ինձ միշտ շրջապատում են մտավորական հայեր»,- ասում է երաժիշտը՝ ավելացնելով, որ մեծ հարգանք է տածում հայկական մշակույթի նկատմամբ եւ այն մարդկանց, որոնք այդ մշակույթի կրողներն են։ Յուրի Մեդյանիկը, խոսելով համերգային ծրագրի մասին, նշեց, որ երբ որոշվեց, որ պետք է կատարի Ալեքսեյ Շորի կոնցերտը, բանդոնեոնի համար գրված հատվածները փոխադրեց բայանի համար. «Եվ ես այդ կոնցերտը կատարելու եմ բայանով։ Իրականում երաժշտությունը դրանից չի տուժել, նույնիսկ նոր փոխադրմամբ կոնցերտը նոր երանգներ է ստացել։ Կարծում եմ՝ մոտ ապագայում բայանահարները կբացահայտեն այս կոնցերտն իրենց համար»։ Այսօր երեկոյան «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է գալու աշխարհում մեծ համբավ վայելող թավջութակահար Սթիվեն Իսերլիսը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) կազմակերպած փառատոնի եզրափակիչ համերգը կկայանա հոկտեմբերի 29-ին, որի ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը։ Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական 5-րդ փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 29-ին՝ ներկայացնելով 12 սիմֆոնիկ և 5 կամերային համերգ՝ միջազգային ճանաչում վայելող 17 մենակատարների և 11 դիրիժորների մասնակցությամբ։ ![]() ![]() |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42


