«Աշնանային երկխոսություն» խորագրով մենահամերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
![]() Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա մեցցո-սոպրանո, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանի «Աշնանային երկխոսություն» խորագրով մենահամերգը։ Ծրագրում ընդգրկված են Կ․ Մոնտեվերդիի, Մ․Ա․ Շարպանտյեի, Լ․ Բերիոյի, Լ․ վ․ Բեթհովենի և Տ․ Մանսուրյանի վոկալ-կամերային ստեղծագործությունները։ Այս համերգով երգչուհին ամփոփում է իր ստեղծագործական տարին, որը, չնայած համավարակին՝ բավական հագեցած էր։ 2021 թ. Վ. Ավանյանը ելույթ է ունեցել Մոսկվայի Նիկո ցուցասրահում, որտեղ ռուս հայտնի դիրիժոր Ֆիլիպ Չիժևսկու ղեկավարությամբ Questa Musica նվագախմբի և երգչախմբի հետ կատարել է Կոմիտասի խմբերգերը, Ներսես Շնորհալու աղոթքները, Տիգրան Մանսուրյանի «Հավատով խոստովանիմ»-ը ըստ Ներսես Շնորհալու և Գաբրիել Գարսիա Լորկայի բանաստեղծությունների հիման վրա գրված վոկալ շարքը, ինչպես նաև Լուչիանո Բերիոյի «Ժողովրդական երգեր» շարքը: Բացի դրանից՝ երգչուհին դաշնակահարուհի Կարինա Պողոսբեկովայի հետ Մոսկվայի տարբեր հարթակներում ներկայացրել է հայ հեղինակների ստեղծագործությունները։ Նույն տարում Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացրել է Ֆ․ Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան, ինչպես նաև նույն թատրոնի ճեմասրահում ունեցել է մենահամերգ՝ որտեղ երգել է Բեթհովենի՝ հազվադեպ հնչող վոկալ-գործիքային ստեղծագործությունները։ Համերգին մասնակցում են դաշնակահարուհի Կարինա Պողոսբեկովան (ՌԴ), ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանը, թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանը, դաշնակահար Ելենա Վարդազարյանը և կիթառահար Նիկոլայ Տեր-Հովհաննիսյանը։ |

Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
319Երեկ, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
16222.10.2026, 23:30
Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
61822.10.2026, 00:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
14821.10.2026, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
89818.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
23617.10.2026, 23:42

