«ԹոնրաՏոն»-ը ձևավորվեց Հազարաշենները հանրահռչակելու, փրկելու և աշխարհին ներկայացնելու նպատակով»․ Կարինե Փանոսյան
![]() Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում առաջին անգամ անցկացվել է Թոնրատոն փառատոնը. հացի ծես, հարսանեկան ծես, տոնածիսական կերակուրներ, ազգային երգ, պար ու երաժշտություն: Միջոցառման նպատակն էր՝ վեր հանել ու ներկայացնել թոնիր-հազարաշեն ծիսական կապի ողջ համակարգը, ինչպես նաև տոնածիսական կերակուրները։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում փառատոնի հեղինակ Կարինե Փանոսյանը ցավով նշեց, որ մեր հարևան թշնամական պետությունները փորձում են յուրացնել հայկականը՝ Հազարաշենները ներկայացնելով որպես թուրքական մշակույթի արժեքներ: «ԹոնրաՏոն»-ը ձևավորվեց Հազարաշենները հանրահռչակելու, փրկելու և աշխարհին ներկայացնելու նպատակով։ Զգայարաններս հուշում էին, որ մի վտանգավոր խաղ է սկսվում...մի՞թե սպասելու էինք, որ սա էլ յուրացնեն։ Սրա դեմ պայքարելու միայն մի ձև կար՝ ներկայացնել համոզիչ ու հիմնավոր ապացույցներ, թե որտեղից է սկիզբ առել, ինչպես ձևավորվել, ինչու է մերը»,- ասում է Կ. Փանոսյանը և շարունակում․ «Հազարաշենների հազարամյա պատմությունն սկիզբ է առնում վաղ Բրոնզի դարից։ Առաջին Հազարաշենները հայտնաբերվել են հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում Երևանյան լճի ափին՝ Շենգավիթ հնավայրում»։ «Ես չգիտեմ, թե մենք ոնց ենք այսքան տարի ապրել, հասել մեր օրեր, բայց ես հստակ տեսնում եմ, որ մենք ծայրահեղ վիճակում ենք այսօր։ Եթե 5-րդ դարում մեր փրկությունը եղավ գրերի գյուտը, 20-րդ դարում՝ Կոմիտասը, ապա ի՞նչ ունենք այսօր։ Ո՞վ է փրկելու մեր ազգային ժառանգությունը, որի յուրացման համար հարևանները մաքառում են, գլուխ կոտրում, լեգենդներ հորինում, կեղծիք տարածում, իսկ մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ ունենք, իմացածն էլ չենք գնահատում»,- ասում է փառատոնի կազմակերպիչը։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշում է, որ մեր թշնամիներն ու Վրաստանն արդեն հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ թոնիրն իրենց մշակույթային արժեք գրանցելու համար, այնինչ հենց մենք պետք է բարձրաձայնենք և ամենօրյա ռեժիմով խոսենք մեր հնադարյա արժեքների մասին: «Այ, էսպիսի գանձեր ենք մեր նախնիներից ժառանգել: Հիմա ընդամենը պիտի ճանաչենք, պահպանենք, զարգացնենք ու փոխանցենք»,- ասում է «Կէան» կրթամշակութային կենտրոն հիմնադիր Վանուհի Սիմոնյանը |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36










