2019-ին Հայաստան ներկրված ավտոմեքենաները սկսել են կամաց-կամաց վաճառվել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ավտոմեքենաների առևտրի ոլորտում դրական տեղաշարժ կա. 2019 թվականին Հայաստան ներկրված ավտոմեքենաները սկսել են կամաց-կամաց վաճառվել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-օգոստոսին ավտոմեքենաների առևտրի ծավալները կազմել են 64 մլրդ 431 մլն 800 դրամ: Տեղեկացանք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 0.4 տոկոսով ավելացել է: Միայն օգոստոս ամսին ավտոմեքենաների առևտրի ծավալները կազմել են 11 մլրդ 25 մլն 300 հազար դրամ: Իսկ մինչ այս, տեղեկացնենք, որ Հայաստանի ավտոմեքենաների վաճառքով զբաղվող առևտրականները լուրջ խնդրի առաջ էին կանգնած. տևական ժամանակ է, ինչ չէին կարողանում 2019 թվականին ներկրած մեծ քանակությամբ ավտոմեքենաները վաճառել: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան ներկրվել է 2900 ավտոմեքենա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 17 հազար 800: Բացի կորոնավիրուսից, նախորդ տարվա հունվարի սկզբից ղազախներն ու ռուսները Հայաստանից ավտոմեքենա չեն գնում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
