«300-ից ավելի թալիբ է ոչնչացվել»․ Աֆղանստանի ՊՆ
1431
Հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ., 12:30
![]() Անցած օրվա ընթացքում, աֆղան զինվորականները «Թալիբան» արմատական շարժման 303 զինյալի են ոչնչացրել, ասված է Աֆղանստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: «Անցած օրվա ընթացքում՝ աֆղանական բանակի ռազմական գործողությունների հետևանքով «Թալիբան»-ի 303 ահաբեկիչ է ոչնչացվել, 125-ը՝ վիրավորվել»,- Twitter-ում հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը: Աֆղանստանի զինված ուժերը գործողություններ են իրականացրել 16 նահանգում: Հիշեցնենք՝ Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման միջև դիմակայությունը։ |

Մի շարք դեսպաններ հետ են կանչվել
8520:24
9 անշարժ և 6 շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը
13209:54
Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
19520.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
18420.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
19317.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
16617.11.2026, 10:24
