Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանի ԶՈՒ-ն առավոտյան կրկին կրակ է բացել. ունենք վիրավոր. ՊՆ

617
Հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ., 09:49
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանի ԶՈՒ-ն առավոտյան կրկին կրակ է բացել. ունենք վիրավոր. ՊՆ

Հուլիսի 29-ին՝ ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։

Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։

Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: