Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՊԲ

632
Երեքշաբթի, 27 հուլիսի, 2021 թ., 09:36
Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՊԲ

Հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Աղբյուրը`   ՊԲ