Տոկիո-2020. Հայաստանի պատվիրակներից երեքն ավարտել են իրենց ելույթները
![]() Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային օլիմպիական խաղերը: Ներկայացնում ենք Հայաստանի մարզիկների վաղվա ՝ հուլիսի 27-ի մրցումային ծրագիրը: Ծանրամարտի կանանց մրցաշարի B ենթախմբում հանդես կգա Իզաբելլա Յայլյանը /59 կգ/: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 07:55-ին: Տղամարդկանց լողի 100 մետր ազատ ոճում իր ունակությունները կդրսևորի Արթուր Բարսեղյանը: Սկիզբը՝ ժամը 14:00-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի 17 պատվիրակներից երեքը՝ հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանն արդեն ավարտել են իրենց ելույթները: Խաղերը հաջող են սկսել և մեդալների համար պայքարը շարունակում են սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ով եզրափակիչի ուժեղագույն ութնյակում ելույթ կունենա օգոստոսի 2-ին և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը /63 կգ/: Նա 1/8 եզրափակիչում, հուլիսի 31-ին կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեևի հետ: Հաջորդիվ Հայաստանի մյուս պատվիրակների մրցելույթները կլինեն: Օլիմպիական խաղերի երրորդ օրը Ճապոնիայում մոտենում է ավարտին: Առայժմ մեդալներ են նվաճել 45 երկրների ներկայացուցիչներ: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
