Տեղ գյուղում կոմբայնավարը պատահմամբ հատել է սահմանը
![]() Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանին այսօր միջադեպ է տեղի ունեցել․ կոմբայնավարը պատահմամբ հատել է սահմանը, ինչից հետո ադրբեջանցիները արդեն մեր սահմանում կանգնեցրել են նրան, հաղորդում է «Հրապարակ»-ը: Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, մանրամասնելով միջադեպը, նշել է․ «Կոմբայնը մտել էր դաշտերը՝ հնձելու, մի 10 մետր մտել էր իրենց սահմանը։ Եկել էին, որ կոմբայնը տանեին։ Առավոտից սահմանապահ զորքերի հրամանատարի հետ մինչև հիմա բանակցությունների մեջ էինք, նոր պրծանք, ամեն ինչ ավարտվեց։ Կոմբայնավարի հետ ամեն ինչ նորմալ է, ընդամենը մի 10 մետր է խախտել, բայց արդեն մեր տարածքում են կանգնեցրել կոմբայնավարին, թե ինչո՞ւ ես մտել մեր տարածք։ Որևէ վնաս չեն տվել կոմբայնավարին, ուղղակի առավոտից բանակցություններ էր գնում»։ |

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
121Երեկ, 19:18
Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
17413.11.2026, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
16213.11.2026, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
35613.11.2026, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
30913.11.2026, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
15213.11.2026, 11:48
