Հայաստանի բոլոր ներկայացուցիչները հաղթանակով մեկնարկեցին Աշխարհի գավաթում
![]() Երեկ Սոչիում տեղի ունեցան շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկության առաջին փուլի առաջին պարտիաները։ Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը առաջին պարտիաներում հաղթանակներ տոնեցին։ Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են նաև ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակիցներ Վարուժան Հակոբյանը և Սամուել Սևյանը, Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանը, Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Պառավյանը և Ռուդիկ Մակարյանը։ Սամուել Սևյանը, Դավիթ Պառավյանը և Գրիգոր Սևակ Մխիթարյանը հաղթանակներ տոնեցին, Վարուժան Հակոբյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ, իսկ պատանի շախմատիստ Ռուդիկ Մակարյանը պարտվեց։ Այսօր կկայանան առաջին փուլի պատասխան պարտիաները։ Հայաստանի առաջատար շախմատիստներ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը պայքարի մեջ կմտնեն երկրորդ փուլից։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
