Ղազախստանի նախագահն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
![]() Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ղազախստանի ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Քվեարկության արդյունքները համոզիչ վկայությունն են այն բանի, որ պետականության ամրապնդմանը, ազգային միասնությանը և երկրում իրավիճակի կայունացմանը միտված Ձեր քաղաքական կուրսը վայելում է ժողովրդական աջակցություն: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ղազախա-հայկական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման շրջանակում: Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի նպաստ բարեկամ Հայաստանի բարօրության»։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
