Լևոն Արոնյանը շախմատի 2021 Superbet Classic մրցաշարում գրավեց 2-րդ տեղը
539
Երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ., 22:15
![]() Դեռևս Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող շախմատիստ Լևոն Արոնյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Բուխարեստում կայացած շախմատի 2021 Superbet Classic խոշոր մրցաշարում: Այսօր վերջին՝ 9-րդ տուրում, մեր գրոսմայստերը շատ արագ ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ՝ կատարելով ընդամենը 14 քայլ: Այդպիսով, Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի ու ամերիկացի Վեսլի Սոյի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց երկրորդը և վաստակեց 60 հազար դոլար պարգևավճար: Մրցաշարի հաղթող ճանաչվեց արդբեջանցի Շախրիյար Մամեդյարովը, որը վաստակեց 6 միավոր: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
