Արման Դարչինյանը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր
![]() Փարիզում ընթացող վարկանիշային մրցաշարի 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը առավելության հասավ վրացի Գեորգի Կխարաբաձեի նկատմամբ: Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը նախապատվությունը տվեցին վրացի մարզիկին, սակայն 2-րդ ռաունդում Դարչինյանը հավաքվեց ու կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը: Վանաձորցի բռնցքամարտիկը նախ տիրեց կենտրոնին ապա սկսեց ավելի շատ ու դիպուկ հարվածներ հասցնել: Արդյունքում 2-րդ ռաունդում բոլոր 5 մրցվարները միաձայն՝ 10:9 հաշվով հաղթանակը շնորհեցին մեր բռնցքամարտիկին: Դարչինյանը շատ գրագետ աշխատեց նաև 3-րդ ռաունդում և ի վերջո հաղթեց 3:2 հաշվով ու նվաճեց բաղձալի ուղեգիրը: Սա բռնցքամարտում Հայաստանի 2-րդ օլիմպիական ուղեգիրն էր: Փարիզում օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի նաև Անի Հովսեփյանը: Նա այսօր կմենամարտի A ռինգում ժամը 20:00-ին: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
