Հայաստանում ՌԴ դեսպանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում
![]() Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտնում է. «Ս.թ. հունիսի 2-ից Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս. Պ. Կոպիրկինն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում: Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս-Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին: Մարզի մայրաքաղաք մուտք գործելիս Ս. Պ. Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գ. Ռ. Փարսյանը, ով դեսպանին ներկայացրել է քաղաքում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար»։ |

Մի շարք դեսպաններ հետ են կանչվել
8520:24
9 անշարժ և 6 շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը
13209:54
Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
19520.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
18420.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
19317.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
16617.11.2026, 10:24
