Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
![]() Լիմասոլում (Կիպրոս) ավարտվել է Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունը: Աշխարհամասի 26 երկրի ուժեղագույն սամբիստների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 8 մեդալ՝ մեկական ոսկե և արծաթե, 6 բրոնզե: Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր է դարձել Դավիթ Հովսեփյանը: 58 կգ քաշային կարգի չեմպիոնական գոտեմարտում Հովսեփյանը, որը ծննդով Շուշիից է, հաղթել է ադրբեջանցի Նիջատ Մամադլիին: Երիտասարդների առաջնությունում մրցանակակիր է դարձել նաև Ռուզաննա Բալասանյանը (50 կգ)՝ արժանանալով բրոնզե մեդալի: Մեծահասակների պայքարում Արթուր Հակոբյանը (79 կգ), Արմեն Մնացականյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (64 կգ) ևս դարձել են բրոնզե մեդալակիրներ, իսկ Մհեր Մերջանյանը (71 կգ) կանգնել է պատվո հարթակի երկրորդ աստիճանին (վերջին երեքը՝ մարտական սամբո): Պատանիների պայքարում էլ բրոնզե մեդալ են նվաճել Մեսրոպ Նիկոյանը (64 կգ) և Սյուզաննա Կիրակոսյանը (50 կգ): Նշենք, որ առաջնություններն անցկացվել են նոր քաշային կարգերով և մրցավարական նորացված կանոններով՝ համաձայն ՄՕԿ-ի (Միջազգային օլիմպիական կոմիտե) պահանջների, ինչը պարտադիր է սամբոյի՝ օլիմպիական մարզաձև դառնալու համար: ![]() ![]() ![]() |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12



