Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«Ինձ չեն կանչել առաջիկա միջազգային խաղերին». Հենրիխ Մխիթարյան

550
Երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ., 20:40
«Ինձ չեն կանչել առաջիկա միջազգային խաղերին». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի զարմանս ինձ, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից ինձ տեղեկացրել են, որ, անկախ պատճառներից, ինձ չեն կանչել առաջիկա միջազգային խաղերին: Տրամադրված պաշտոնական պատճառներն ինձ համար համոզիչ չեն: Այնուամենայնիվ, ես կանգնած եմ մեր տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց հետագա խաղերում»: