ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները սպառազինությունների վերահսկման հարցեր են քննարկել
920
Ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ., 23:15
![]() Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Գագիկ Ղալաչյանն ու Սերգեյ Ռյաբկովն այսօր սպառազինության վերահսկողությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարների մասնակցությամբ խորհրդակցությունների ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել։ «Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ աշխարհի մի շարք տարածաշրջաններում իրավիճակի զարգացման համատեքստում։ Քննարկվել են նաև սպառազինությունների վերահսկման և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման առանձին ասպեկտները», – ասված է հաղորդագրության մեջ: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
