Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

«20 հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին». ֆրանսիացի սենատորը կոչ է անում խոսքից գործի անցնել

871
Չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ., 22:35
«20 հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին». ֆրանսիացի սենատորը կոչ է անում խոսքից գործի անցնել

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կոչ է արել երկրի իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն սպառնող վտանգի աճի պարագայում:
«Ադրբեջանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ պրովոկացիաները: 20 հազար ադրբեջանցի զինվորական է գտնվում Հայաստանի սահմաններին: Ե՞րբ ենք մենք խոսքի դիվանագիտությունից անցնելու գործի դիվանագիտությանը»,- հարցադրել է Լարշեն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը: