ԱԺ հանձնաժողովը հետաձգեց ԸՕ փոփոխությունների նախագծի քննարկումը
![]() ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մայիսի 3-ին գումարած նիստի օրակարգում «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն էր: Հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանն առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել մինչև երկու ամիս ժամկետով: Հետաձգման պատճառներից մեկն այն է, որ առաջիկա նիստի օրակարգը բավականին հագեցած է, իսկ նշված նախագիծն առանձին քննարկելու անհրաժեշտություն ունի: Համազասպ Դանիելյանի ներկայացմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքում տեղ գտած որոշ առաջարկներ իրացնելու, բովանդակությանը վերաբերող քննարկումների անհրաժեշտություն կա: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագիծը կքննարկվի հաջորդ շաբաթվա սկզբին: Հանձնաժողովն ընդունեց առաջարկությունը: |

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ»․ ՀՅԴ ԳՄ
100Երեկ, 13:06
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
97Երեկ, 11:36
Թերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է
114Երեկ, 11:12
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
13721.07.2026, 16:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
13621.07.2026, 15:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15721.07.2026, 14:30
