Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը Ցեղասպանության հիշատակի օրը հանդես կգա հայտարարությամբ
![]() Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ապրիլի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ չի հայտնել՝ արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր խոսքում կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա հաստատել է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին Բայդենը հանդես է գալու հայտարարությամբ: «Ես ոչինչ չեմ կարող կանխատեսել: Ակնկալում եմ, որ նա օրվա առթիվ հանդես կգա հայտարարությամբ, սակայն չեմ կարող ոչինչ հաստատել դրա բովանդակության առնչությամբ ձեր ենթադրությունների վերաբերյալ»,- ասել է Պսակին՝ պատասխանելով հնչեցված հարցին: Ամերիկյան տարբեր լրատվամիջոցներ, հենվելով սեփական անանուն աղբյուրների վրա, շարունակում են հոդվածներ հրապարակել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հարցի առնչությամբ լրատվամիջոցները հարցումներ էին ուղարկել Սպիտակ տուն, սակայն այստեղից որևէ մեկնաբանություն չի տրվել: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
