Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Նիկոլ Փաշինյանը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակել

707
Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 11:16
Նիկոլ Փաշինյանը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար է նշանակել

Նիկոլ Փաշինյանը Խաչատուր Կիրակոսյանին նշանակել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Խաչատուր Վարազդատի Կիրակոսյանին նշանակել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասված է Փաշինյանի որոշման մեջ։