«Մտահոգված եմ ԼՂ պատերազմի հետևանքով գերեվարված անձանց ճակատագրով»․ ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի նախագահ
![]() ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի նախագահ Պիեռ Ալան Ֆրիդեսը խորապես մտահոգված է ԼՂ պատերազմի հետևանքով գերեվարված և անհետ կորած անձանց ճակատագրով, այս մասին նա հայտարարել է այսօրվա քննարկումների ժամանակ: Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանում ՄԻԵԴ սահմանած ժամկետները՝ ներկայացնելու տվյալներ իրենց մոտ պահվող անձանց վերաբերյալ: «Ադրբեջանը պարտավոր է լիարժեքորեն համագործակցել դատարանի հետ՝ տեղեկատվություն տրամադրելով գերիների մասին, ինչպես նաև ապահովել նրանց անհապաղ վերադարձը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի համապատասխան: Ես նաև մտահոգված եմ անհայտ կորածների ընդհանուր խնդրով։ Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համագործակցեն առանց նախապայմանների, բարեխղճորեն և ԿԽՄԿ-ի օգնությամբ, որպեսզի գտնեն անհայտ կորածների խնդրի լուծումն ու կազմակերպեն բոլոր գերիների արագ ազատ արձակումը»,- ասել է Ֆրիդեսը: |

«Պետք է կազմակերպվի կոշիկ մաքրելու փառատոն՝ «Վարչակեղտ»»․ Էդգար Ղազարյան
5700:48
«Ուկրաինային առաջակվում է կապիտուլյացիա, բայց Զելենսկին կարող է չընդունել»․ Թաթուլ Հակոբյան
4700:36
«Առանց որոշակի ռեսուրսների՝ հակաթուրքական թեզերը կյանքի կոչել հնարավոր չէ»․ Հայկ Այվազյան
8400:18
Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան
8400:06
«Փորձում են համոզել, թե տնտեսության անկումը ՀՀ ինքնիշխանությունն ամրապնդող գործոն է»․ Արման Աբովյան
111Երեկ, 23:54
«Ընդդիմությունը դեմ չէ համապետական նոր ընտրություններին․ ինչո՞ւ»․ Մարիա Կարապետյան
92Երեկ, 23:36
