Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

Ադրբեջանաթուրքական պատվիրակություն ՀՀ չի ժամանել. ՊՆ

527
Ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ., 13:12
Ադրբեջանաթուրքական պատվիրակություն ՀՀ չի ժամանել. ՊՆ

Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս՝ հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: