Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

Հայկ Ղալումյանն ազատվել է պաշտոնից

562
Հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ., 10:20
Հայկ Ղալումյանն ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Ղալումյանն ազատվել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնից, այդ պաշտոնին նշանակվել է Արթուր Ճաղարյանը:

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայկ Ղալումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից:
2. Արթուր Ճաղարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ: