Ուկրաինացի զինվորականները վարժանքներ են անցկացրել Ղրիմի հետ սահմանին
![]() Ուկրաինայի ինժեներասակրավոր ստորաբաժանումների զինծառայողները հրետանու և բանակային ավիացիայի աջակցությամբ զորավարժություններ են անցկացրել՝ Ղրիմի հետ սահմանին ականապատ պատնեշներ կառուցելու նպատակով: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ միացյալ հրամանատարության մամուլի ծառայությունը: «Ինժեներա-սակրավոր ստորաբաժանումների զինծառայողները, որոնք մարտական ծառայություն են իրականացնում Ղրիմի Ինքնավար Հանրապետության սահմանին՝ Սև և Ազովի ծովերի ափերի երկայնքով, հրետանու և բանակային ավիացիայի աջակցությամբ գործնական զորավարժություններ են անցկացրել ականապատ պատնեշների տեղակայման նպատակով»,-ասված է մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: Ինչպես նշել է ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաևը, ռազմական պահեստային ուժերը գրեթե ամեն շաբաթ ափամերձ տարածքներում գործողություններ են իրականացնում նավերից պոտենցիալ թշնամու ծովային հետևակի հարձակմանը հակազդելու համար: |

«Բուժզննումից հետո նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի»․ նախագահի աշխատակազմ
141Երեկ, 14:54
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին՝ ազգային տոնի առիթով
108Երեկ, 10:54
«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ»․ ՀՅԴ ԳՄ
11622.07.2026, 13:06
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
11422.07.2026, 11:36
Թերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է
12522.07.2026, 11:12
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
14521.07.2026, 16:12
