Հայաստանը դեմ է քվեարկել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևին
![]() Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի՝ Սիրիային վերաբերող բանաձևին, որ ընդունվել է մարտի 24-ին՝ Մեծ Բրիտանիայի, ԵՄ անդամ երկրների, Թուրքիայի, Հորդանանի, Քաթարի և Քուվեյթի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Ռուսական պատվիրակությունը, որ մասնակցում է Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նիստին, Սիրիայի վերաբերյալ բանաձևը գնահատել է «չափազանց կողմնակալ»: ՌԴ պատվիրակության անդամ Դմիտրի Վորոբյովը, ելույթ ունենալով, հայտարարել է, որ այս փաստաթուղթը չափազանց կողմնակալ է, կառուցված է չհիմնավորված շահարկումների և կեղծ դատողությունների վրա, խեղաթյուրում է իրականությունը և բացահայտ քաղաքականացված բնույթ ունի»: Բացի Ռուսաստանից, այս բանաձևին դեմ են քվեարկել նաև Հայաստանը, Բոլիվիան, Վենեսուելան, Չինաստանն ու Կուբան: Չինաստանի ներկայացուցիչը ևս նկատել է՝ փաստաթղթի բովանդակությունն արդար ու օբյեկտիվ չէ: «Նման բանաձևի նախագիծը չի նպաստի սիրիական հարցի քաղաքական լուծմանը, այն չի կարող թեթևացնել սիրիացի ժողովրդի տառապանքները»,- ասել է նա: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
