ԿԳՄՍ նախարարն ընդունել է Օլիմպիական ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներին
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել են օրերս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանին, ՎազգենԹևանյանին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: «Մենք աշխարհին ներկայանում ենք բազմաթիվ ոլորտներով,որոնց թվում սպորտն առանձնահատուկ է: Մեր երկիրն ունի համաշխարհային սպորտում լավագույնս ներկայանալու ներուժ, ինչի վկայությունը նաև ձեր վերջին հաղթանակներն են: Վստահեցնում եմ, որ նախարարությունը շարունակաբար հստակ, համակարգված քայլերով աջակցելու և խրախուսելու է ձեզ: Ուժ, եռանդ և շարունակական հաղթանակներ եմ մաղթում: Վստահ եմ, որ ավելի մեծ նվաճումների առիթով հանդիպելու հնարավորություն ենք ունենալու»,- ասել է նախարար Վահրամ Դումանյանը: «Ողջունելի է, որ դուք հաղթեցիք տիտղոսակիր մրցակիցների՝ այդպիսով ապացուցելով, որ Օլիմպիական խաղերի, եթե ոչ չեմպիոնի, ապա մեդալակրի հավակնորդ եք: Եթե նույն տրամադրվածությամբ և հավասարակշռվածությամբ հանդես գաք նաև ամռանը, ապա ի դեմս ձեզ՝ Օլիմպիական խաղերի նոր չեմպիոններ կունենանք»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ![]() ![]() |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12


