Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Արցախում իրականացվել է 559.4 հա գարնանացան 3719.2 հա-ի փոխարեն

317
Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 00:09
Արցախում իրականացվել է 559.4 հա գարնանացան 3719.2 հա-ի փոխարեն

2021 թ. մարտի 22-ին Արցախի Հանրապետությունում իրականացվել է 559.4 հա գարնանացան՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 3719.2 հա-ի փոխարեն, տեղեկացնում է Արցախի Հանրապետության վիճակագրական ծառայությունը: Իրականացված գարնանացանը, ըստ մշակաբույսերի, հետևյալն է. հացահատիկային մշակաբույսեր՝ 411.6 հա, հատիկաընդեղենային մշակաբույսեր՝ 24.0 հա, կարտոֆիլ՝ 15.8 հա, բանջարեղեն՝ 7.8 հա,տեխնիկական մշակաբուսեր՝ 51.0 հա, կերային մշակաբույսեր՝ 49.2 հա: